Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան կրոնը պաշտելու, և դրանք միջոցով ապստամբներին հավանության կբերես»։

Այս խոսքը հաճելի եղավ թագավորին. և անմիջապես իր առջև կանչեց իր զորքի մեջ գտնված ամեն ազգի պատկանող քրիստոնյաներին, որոնց բռնությամբ արգելել էր, որ ոչ ոք չհամարձակվի իր ներկայությամբ աստծուն պաշտել: Որովհետև ովքեր ընդդիմացան, չարչարեց և արգելեց նրանց հայտնի պաշտամունք կատարել, ոմանց էլ ակամա երկրպագել տվեց արեգակին և բոլոր զորականներին տրտմության ու սգի մեջ գցեց։

Իսկ այն օրը նորից հրամայեց, որ համարձակորեն առաջվա պես հաստատ մնան քրիստոնեական կրոնի մեջ: Իսկ ովքեր հանցավոր էին, չէին կամենում անմիջապես, առանց մեծ ապաշխարության, գալ ու խառնվել քրիստոնեության շարքին, թագավորը հրամայում էր այդպիսիներին բռնությամբ վերցնել և տանել իրենց եկեղեցին։ Եվ երեցներին էլ իրավունք տվեց, որ ինչպես գիտեն, իրենց կարգի համեմատ վարվեն։ Ում ռոճիկը կտրել էր, կրկին սահմանեց ամեն մեկին, և ում բարձն ու աստիճանը խլել էր, հրամայեց վերադարձնել և նրանց չէր արգելում ամեն օր արքունիք մտնել, և ամեն բան, ինչ և ինչպես առաջ կարգված էր, կրկին այնպես կարգավորեց։ Խոնարհվում և սիրով խոսում էր նրանց հետ նախկին սովորության համաձայն։

Եվ երբ այս ամենն արեց ու կարգադրեց, նրանց ներկայությամբ թողության հրովարտակներ ուղարկեց իր իշխանության ու տերության բոլոր կողմերը քրիստոնյաների վերաբերմամբ։

«Եթե մեկը կապանքի մեջ է, թող արքունի հրամանով արձակվի. և եթե մեկի գույքը հափշտակված է, թող վերադարձվի։ Այդպես էլ հողերը — թե՛ հայրական, թե՛ պարգև ստացած և թե՛ փողով գնած — եթե որևէ մեկը խլել է, հրամայեցինք, որ վերադարձվեն»։

Եվ երբ նրանց տեղեկացնում էր այս ամենը, նրանցից խնդրում էր հավատարիմ վկայություն ուղարկել Հայոց երկիրր, և երդումով ուխտում էր նրանց առաջ՝ իր բոլոր մեծա-