Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅԵՐԻ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԴԻՄԱԴՐԵԼԸ

Աստծու սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. և այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես հրեշտակների անմարմին զորքերը, ինչպես որ աշխարհի հենց սկզբից կարելի է տեսնել շատերին շատ անգամ և շատ տեղերում։ Այն մարդիկ, որոնք աստծու սիրով ինչպես զենքով սպառազինված էին, ամենևին չխնայեցին և անարի վատասիրտների նման չվախեցան ո՛չ մահից, ո՛չ գույքի հափշտակությունից, ո՛չ սիրելիների խողխողումից և ո՛չ էլ ընտանիքների գերությունից, հայրենի երկրից դուրս գալուց և օտար երկրում ստրկության մեջ ընկնելուց. նրանք բանի տեղ չդրին այս բոլոր չարչարանքները, միայն թե միաբան մնան աստծու հետ, որպեսզի միմիայն նրանցից չմերժվեն, և նրան իրենց մտքում գերադասեցին բոլոր տեսանելի մեծություններից։ Եվ ուրացությունը մեռելություն էին համարում, իսկ աստծու համար մեռնելը՝ անանց կենդանություն. երկրիս վրա ծառայելը՝ իրենց կյանքի ազատություն, և իրենց անձերն օտարության մատնելը՝ աստծու հետ գտնվել։

Ինչպես որ այս ժամանակ մեր աչքերով տեսանք, որովհետև Հայոց աշխարհն էլ նույն նահատակությամբ նահատակվեց։

Որովհետև երբ մեծ Վարդանը տեսավ իր աշխարհի երկ-