Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պառակությունը, ամենևին չվախեցավ թերահավատությամբ: Թեպետև ստուզգց-իմացավ դեռևս իրեն հետ միաբանվածներից շատերի երկմտությունն էլ, այնուամենայնիվ ինքն իրեն սիրտ տվեց և իր զորքերին էլ քաջալերեց, քանի որ հենց ինքը դեռ գրաված էր պահում թագավորանիստ տեղերն այն նախարարների հետ միասին, որոնք չանջատվեցին սուրբ ուխտից: Հրաման տվեց ամբողջ զորքին հավաքվել Արտաշատ քաղաքը. այն ետ կացածների փոխարեն, որոնք գնացին Սյունյաց իշխանի հետևից, կարգեց նրանց եղբայրներին կամ որդիներին կամ եղբորորդիներին և ամեն մեկին տվեց նրանց զորքերը, որովհետև ամբողջ երկիրը դեռ նրա իշխանության տակ էր։

Եվ նրանք բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրն իր զորքով ու ամբողջ պատրաստությամբ, նրանք և ովքեր ի բնե հաստատ էին մնացել իրենց տեղում։

Ներշապուհ Արծրունին,
և Խորեն Խորխոռունին,
և ինքը սպարապետը,
և Արտակ Պալանին,
և Վահան Ամատանին,
և Վահևունյաց Գյուտը,
և Թաթուլ Դիմաքսյանը,
և Արշավիր Արշարունին,
և Շմավոն Անձավային,
և Տանատ Դնթունին,
և Ատոմ Գնունին,
և Խոսրով Գաբեղյանը,
և Կարեն Սահառունին,
և Հմայակ Դիմաքսյանը,
և էլի մի ուրիշ Դիմաքսյան՝ Գազրիկը,
և Ներսեհ Քաջբերունին,
և Փարսման Մանդակունին,
և Արսեն Ընձայացին,