Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2
Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,

Կարկաչում են ու կանչում են կապույտում:

Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում—
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում։

Երազներ կան, որ կարոտներ են միայն,

Լո՜ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում...