Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԱԶԵԼՆԵՐ
1
Կապույտ բաժակը հոգեթով դու խմի՜ր,

Սիրտդ լցվի թող հեքիաթով — դու խմի՜ր
Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ

Հոգիդ լցնի կապույտ կաթով — դու խմի՜ր:
Թող լո՜ւռ լինի. անրջավոր ու տրտում —

Կապույտ բաժակը հոգեթով դու խմի՜ր: