Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
9

Կղողանջեն օրերը քո — կմարեն.
Կկարկաչեն — մի երեկո կմարեն։

Ու ղողանջող օրերիդ մեջ երգված
Երազները քո լուսաճեմ — կմարեն։

Հե՜տ կնայես ու կճչաս կարոտից․
Ջի՜նջ արցունքներ կճաճանչեն — կմարեն․․․