Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
10

Մենք չգիտենք, քո ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր
                                              կտանի.
Թե լուռ լինենք, լուռ ու հեզ — կապույտը ո՞ւր
                                              կտանի:
Նա — տրտմունակ մի կարոտ, նրա անունը սակայն
Ո՛չ դու գիտես, քո ւյր, ոչ ես,— կապույտը ո՞ւր
                                            կտանի...
Կորցրել ենք աշխարհի ճամփաները հին.
Իմ ո՜րբ ընկեր, քո ւյր իմ, մեզ կապույտը ո՜ւր
                                            կտանի...