Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
12
Ինչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի, —

Զանգերը թաց ու ցողաբո՛ւյր մայրամուտի...

Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի...

Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ

Հոգուս վրա — օ, սո՛ւրբ անդորր մայրամուտի...