Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
11

Քու′յր, ղողանջի՜ պես ճախրել ու գնալ,—
Հմայված ու հեզ — ճախրել ու գնալ
Երկնքից — երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես — ճախրել ու գնա՜լ...
Դեպի Ամենտի եզերքը կապույտ —
Քո′ւյր, ղողանջի պես ճախրել ու գնալ...