Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
16
Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր,—

ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՜ն քույր...

Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ.
Մահն է թեթև՜, մահն է բարի՜, անմարմին քույր...

Հետ չնայե՛ս, հետ չնայե՛ս թաց աչքերով,
Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր...