Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
17

Որքան ցավ կա, որքան ցավ կա այս կարոտում
                                              իրիկնային,
Ինչ տենչում ենք մի՞թե կտա այս կարոտը
                                 իրիկնային...

Թաց աչքերդ հովն է շոյում շիրիմների փսփսուկով.
Թաց աչքերի՜դ գուցե գթա այս կարոտը
                               իրիկնային...

Հսկումների պահը սուրբ է. ժպտա՛, ժպտա՛,
                                մահացող քույր,
Որ չհանի՜ քեզ Գողգոթա այս կարոտը իրիկնային․․․