Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
19

Մարում է հոգիս, քո՛ւյր, քո աչքերում ու
                                մեռնում է նա։
Մթնում է ահա քո կապույտ հեռուն — ու մեռնում
                                        է նա։
Մեռա՛ ծ, մարած աստղ՝ նա ինչո՞ւ ընկավ
                                երկինքները քո․
Նա ի՞նչու վառվեց երկրի խավարում — ու
                                մեռնում է նա։
Շողի պես վերջին, աստղոտ երկնքից ընկած
                                  շողի պես՝
Աչքերիդ վճիտ ցո ՛ղն է համբուրում — ու
                         մեռնում է նա...