Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
20

Իրիկնային քո՛ւյր իմ հեզ, մեռելի՜ պես դու
                                     անցի՛ր,
Թող զանգերը օրհներգեն ու օրհնե՛ն քեզ,— դու
                                         անցի՛ր:

Վարդե՜ր թափեմ արծաթե, արծաթե աստղեր`
Դիակառքիդ, հոգո՜ւդ մեջ, դագաղիդ մեջ,— դու
                                       անցի՛ր...

Մահատեսիլ ու անդարձ, օրերիս պես մի՜ֆ դարձած,
Անվերադա՜րձ, համրընթա՜ց, սգահանդե՜ս դու
                                    անցիր...