Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
22

Շրթունքներիդ հոգևարքն է, քույր իմ,—
Աղո՛թք արա, որ աստղերի մեջ թաղեմ:

Քn՛ւյր, շրթունքներդ արևին չերկարե՜ս.
Շունչդ սուրա, որ աստղերի մեջ թաղեմ...

Շրթունքներիդ դիակառքով, քույր իմ, ես
Հոգի՜ս տարա, որ աստղերի մեջ թաղեմ..