Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
23

Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,
Սո՜ւրբ է կարոտդ՝ մոխրագես հոգուս համար։

Դու մի՜ֆ դարձած ու սրբացած մեռելների
Սուգը տոնող տրտում քո՛ղն ես հոգուս համար։

Իրիկնային մեռելոցի այս սուրբ պահուն —
Հի՜ն Կարոտի վերջին դողն ես հոգուս համար․․․