Այս էջը հաստատված է
Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց։
Մութ է խորհուրդը կյանքի, ու անհուն, ու մեծ:
Մութ է խորհուրդը կյանքի, բայց կյանքի մթում
Հազա՜ր հրդեհ կա հոգու ու հազար խնդում։
Ես հասկացա ու գիտեմ, որ աշխարհը մի
Ե՛րգ է հնչեղ, հրաշունչ — հրաշունչ քամի։
Ջե՜րմ քսվում է մեր հոգու շրթերին պապակ.
Որքա՜ն դռներ կան հոգում՝ հեռավոր ու փակ...
Երկինքնե՜ր կան մեր հոգում՝ անապակ ու ջինջ —
Կապույտ կարոտը սակայն չտվե՜ց ոչինչ...