Այս էջը հաստատված է
Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ,
Օրորվում է ահա մի սպիտակ կարապ։
Վարը, որպես երկինք, լիճն է ծփում օրոր,—
Վերը, որպես մի լիճ, կապույտ երկինքն է խոր:
Ծի՜ր ու սահման չկա, չկա երկինք, երկիր,—
Հոգիդ փռի՜ր արձակ, ո՛ղջ աշխարհը գրկիր...
Անրջորեն ապրի՛ր տիեզերքում հրափ —
Որպես անդարձ մի երգ, որպես ճերմակ կարապ...