Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
13

Ցորենների արտի վրա հրաբորբոք,
Անցնում է մի երկնային կարմիր մորմոք։

Հով է կարծես, կարմիր մի հով, հրե մի սյուք,
Որ անցնում է հրաբորբոք, հրաշշուկ։

Վերը, հեռուն, արյունամած հորիզոնում,
Մեկը կարծես — հրե մի մարդ — զո՛հ է անում։

Երկնից իջած հորիզոնի գծի վրա —
Վառել է մի ոսկեբոսոր, կարմիր քուրա։

Ու քուրայից կարմի՜ր, կարմի՜ր հոսում է վար՝
Արտի վրա՝ մի խնդություն արևավառ։

Ջերմ ծփում է արտի վրա հրաբորբոք,
Որպես հեռո՜ւ մի խնդության կարմիր մորմոք...