Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
12

Իմ հեռավոր, իմ հեռու եզերքում
Կարծես գնում եմ հիմա ու երգում։

Հովը շոյում է թեթև իմ աչքերը թաց
Ու թռչում է՝ սրաթև, սրընթաց։

Սիրո խոսք է իմ սրտին փսփսում,
Ժամանակն է՝ երազուն ու հոսուն...

Ժամանակն է, որ անցավ — ու չկա.
Տրոփում է, որպես սիրտ աղջկա։

Քա՜ղցր կանչում է դեպի օրերի հեռուն. —
Որքան խի՜նդ կա այս հեռու դաշտերում...