Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
15

Դեռ մայր չի մտել երկնքում
Արևը՝ արյունոտ ու կարմիր.
Դեռ չի՛ մոխրացել իմ հոգում
Քո վերջալույսը կարմիր։

Վառվում է՝ արյուն ու կրակ,
Փռել է արնահոտ մի փոշի.
Վառվում է ու իջնում արագ —
Աշխարհը թողնելով ուրիշի։

Գնում է, բայց կրկին պիտի գա՝
Ա՛յլ կյանքի ժպիտով ու երգով,
Գնում է — ու կրկին պիտի գա —
Բայց մի այլ — մի ուրիշ կրակով։