Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
18

Արևն իջավ— Մոտ է ծիրին։—
Փա՜ռք հրաշեկ երկնավորին։

Նա չի՛ տանի դեպի կորուստ.
Զո՛հ է նա մեզ՝ վառված վերուստ:

Արևը — մի ոսկի հրաշք,
Հրե մի սիրտ, հրե մի աչք։

Արևը, որ խե՜նթ է հիմա,
Արևը — կյանր, արևը — մահ։

նա՛ է տալիս թախիծ ու թույն,
Կարմիր ժանտախտ, հիվանդություն։

Բայց զո՛հ է նա՝ վառված վերուստ —
Ու լի՛ տանի դեպի կորուստ...