Այս էջը հաստատված է
Ցերեկների թույնը բոսոր
Սի՛րտ իմ, տա՜ր, սի՛րտ իմ, տա՜ր,—
Թող տարածվի գիշերը խոր
Ու արդա՜ր։
Մա՛յր մտի՛ր, սի՛րտ, ու ծածկվիր —
Խավարո՜ւմ, խավարո՜ւմ.
Հո՛ւշ է կյանքը, ոսկի մոխիր
Ու մարում։
Մա՛յր մտի՛ր, սի՛րտ, կարմի՛ր երազ:
Երկինքներում ցուրտ ու սին,—
Որ վաղը, սեգ, դու բարձրանաս
Արևի՜ հետ միասին...