Այս էջը հաստատված է
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր։
Եվ հիմա ես լսում եմ
Որ վերջին երազում իմ
Քn կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել —
Ես կարծես ծերացե՜լ եմ,
Ծերացել ու դարձե՜լ եմ
Ու նորի՜ց երազել եմ
Կարոտանք ու սեր...