Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Օրերը հուր են հիմա,
Օրերը հողմ են հրե․
Քաղցր է կյանքը, որպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե,

Ո՞վ գիտե՝ ո՞վ է վառել
Հուրը, հրդեհն այս հսկա․
Ես գիտեմ՝ դո՛ւ ես վառել
Հուրը, հրդեհն այս հսկա։