Այս էջը հաստատված է
Ճամփա եմ ընկել ես մենակ,
Քայլել եմ՝ դարե՜ր ու դարե՜ր։
Երգում է սիրտս մանուկ —
Փլչում են շենքերը քարե։
Հեռո՜ւ է տունս։— Հեռո՜ւ։
Ո՜ւր է, ինչո՞ւ է... Հիմա
Շուրջս գալարք է հրի,
Շուրջս մրրիկ է ու մահ։
Հողմը ոռնում է հեռուն․
Հուր է՝ թռչում է արագ։
Սիրտս տվե՜լ եմ հրին,—
Սիրտ իմ, կարոտ ու կրակ․․․
Գնում եմ։ Ո՜ւր եմ․․․ Ինչո՞ւ։ —
Շուրջս գալարք է հրի։
Շուրջս քայլերգ է հնչում։—
Հեռու՜ւ է տունս, հեռո՜ւ