Այս էջը հաստատված է
15
Հուշի պես թել մի բարակ
Կապում է սիրտը իմ քեզ.—
Երկի՛ր իմ, սիրտդ արդյոք
Զգո՞ւմ է հուրը երգիս։
Զգում է տենդը հոգուս,
Երկունքս կարմիր ու մառ.
Երկնո՜ւմ է այսօր հոգիս,
Երկիր իմ, քույր իմ ու մայր...
Հեռո՜ւ եմ,— ո՜ւր եմ հիմա...
Երգում եմ։ Երգս — կրակ։ —
Մրրիկ է կյանքը այս մի,
Թռչում է հողմից արագ...