Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
19

Դու — հողմային մշուշ ու մահ,
Դու — կրակի դուստր բարի,-
Քե՜զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՜:

Հասե՜լ է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՜զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:

Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա —
Եվ թո՛ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ — սեր, սիրո մեջ — մահ…