Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Որպես մի ցնդած պոետ՝

Ես այսօր կուզեմ երգել
էմալե պրոֆիլը Ձեր —
Եվ երգով լինել Ձեզ հետ։
Կուզեի հույսով արեգ,
Աչքերում Ձեր բիլ ու խոր
Գուշակել երգերը, որ
Դուք մի օր պիտի գրեք։
Ձեր կապույտ հրով վառված։
Կուզեի լսեք ես հար
Ձեր վճիտ երգերը վառ,
Որ այսօր դեռ չեն գրված։
Եվ որպես ցնդած պոետ —
Կուզեի անվերջ խմել
Լազուրե երգերը Ձեր —

Եվ երգո՜վ լինել Ձեզ հետ։