Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես այնքան փո՜քր եմ դեռ,
Երեխա եմ կարծես,—
Բայց ես սիրում եմ Ձեզ
Ու ջինջ երգերը Ձեր։
 
Գիտե՞ք արդյոք, որ ես
Վախենում եմ, երբ դուք
Նայում եք աչքերիս
Հայացքներով բորբոք։

Սիրում եք Դուք երգել
Սիրո երգեր հուզիչ.
— Վախենո՜ւմ եմ ես Ձեր
Հմայքների ուժից։