Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Երազի պես անուշ
Ինչ որ բան կա, գիտե՞ք —
Երբ Ձեր գլուխը լույս
Դուք մերթ բռնում եք թեք —
Եվ գլխարկի կապույտ,
Թավշե ֆոնի տակից —
Ուղարկում եք անփույթ
Ժպիտները Ձեր ինձ։