Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Կարդում էիք Դուք թավ ձայնով
Տարօրինակ ու կանացի
Երգերը Ձեր մարմանդ ու մով։
 
Երբ բարձրացա ու գնացի —
Լռել էր ձայնը Ձեր երգուն,
Բայց իմ սրտում, իմ որբ հոգում
Թավջութակնե՜ր էին երգում։