Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր
Եվ Ձեր մատները ապակի,
Եվ Ձեր դեմքին —լուսե գծեր
Ինչ-որ հեռու արեգակի —
Սիրտս զգում է ցավը նուրբ
Ձեր ուսերին նիրհող շալի,
Մետաքսի վիշտը անսփոփ,
Անբառ թախիծը ռոյալի,
Ու բաժակում նիրհող թեյի
Անմահ ձանձրույթը հորանջող —
Ու ջահազարդ սենյակների
Մարմանդ մորմոքը մեզ տանջող։