Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Երեկ Ձեր պրոֆիլը այնքան,
Այնքան հմայիչ էր, գիտե՞ք,
Եվ Ձեր սանրվածքը թեք
Երեկ հմայիչ էր այնքան։
Դյութի՜չ էր Ձեր ժպիտը մանկան,
Ձեր քաղցր ժպիտը` սրտաբեկ,—
Երեկ Ձեր պրոֆիլը այնքան,
Այնքա՜ն հմայիչ էր, գիտե՞ք..․