Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Ձեր դեմքի էմալը երեկ
Հստակ էր, որպես ապակի,
Կարոտ էր հրի, կրակի
Ձեր դեմքի էմալը երեկ։
Արդյոք ո՞վ պիտի կրակի,
Արդյոք ո՞ւմ պիտի նվիրեք
Ձեր դեմքի էմալը, որ երեկ
Հստակ էր, որպես ապակի...