Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


* * *


— Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է՝
Թող ցրե՛ իմ հուրը տխրությունը Ձեր.
Տխրությունը թույն է, ժանգոտած մի սուր է։
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է. —
Օ, թողե՛ք որ, քույր իմ, մորմոքող իմ հուրը
Բռնկի հույսով նոր մշուշում անծիր.—
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է.—
Թող ցրե՛ իմ հուրը տխրությունը Ձեր։