Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր —
Այս գիշեր իմ սիրտը ձեզ նորի՜ց hիշել է
О, ինձ ի՞նչ, որ երգն իմ ու գինով իմ սերը
Շարժելու են ծաղրը ու ծիծաղը Ձեր —
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր։