Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը
ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ` հին քամանչի մասը
ձեռին,․
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։
Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս
ու խաս,
Երազիս մեջ գոզալն էկավ` ինքն էլ վառման քաղցր
երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ
ու մուրազ,
Կանգնեց-մնաց` դեմքից քաշած օսկեկարած խասը
ձեռին։
Նայե՛ց — նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման
տխուր մնաց․
Ասավ` Չարե՜նց, էս գոզալից սրտիս մե հին
մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու
հուր մնաց․—
Դո՜ւ էլ նրա գովքը արա, որ գա` օսկե մազը ձեռին։
Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/223
Այս էջը հաստատված է