Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Թ

Շրթերդ կրակով լիքը օսկեջրած չինի են, ջա՛ն,
Խոսքերդ դրախտի խմիչք՝ անմահական գինի
                                                  են, ջա՛ն։
էսօր տնում սուփրա ունեմ՝ էշխիցդ քե՛ֆ պիտի
                                                      անեմ.
Ի՞նչ կըլի որ օթախս գաս — ու մե անգամ լինի
                                                  էն, ջա՛ն։
Փռել եմ խաս խալիչեքը, վրեն ծաղիկ ունեմ շարած՝
Ոտքիդ կարոտ սպասում են —շահնշահի, խանի
                                                  են, ջա՛ն։
Աչքերս թող կրակ ըլին քո սուրբ չրաղվանի համար․
Դափ ու զուռնեն են հազրել եմ՝ մտքերդ ի՞նչ բանի
                                                  են, ջա ն։
Կուզես՝ հոգի՛ս ճամփա անեմ, սիրտս դնեմ
                                               ոտքերիդ տակ՝
Սրտիցս արյուն է հոսում — ինչ որ ուզես կանի
                                                  էն, ջա՛ն։