Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ը

էսօր մեր փողոցով անցար — շրթերդ գինու
                                                    թաս էին
Մազերդ օսկի — աբրեշում, աչքերդ ալմաս, էին։

Փողոցում կեցած մնացի՝ աչքերս պղտոր ու գինով.
Արևը խաղում էր վրեդ՝ հագիդ շորերը խաս էին։

Մե աչքով վրես նայեցիր, ասի թե՝ սիրով է էլի.
Կարմրագույն կրակի նման այտերդ կարմիր-
                                                    կաս էին
Ասի թե՝ ոտքերդ ընկնեմ, բայց տեղում կեցած
                                                     մնացի՝
Այտերիդ կարմիր կրակին աչքերդ անմաս էին։