Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԺԲ

Ամեն տեսակ երգ երգերի — ամենից լավ
                                                տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական
                                                խաղն է էլի։
Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ մրգեր
                                                ըլին շարած՝
Անմահական մրգերի տեղ —շահնշահի բաղն է էլի։

Բախշի միջի ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած — առավոտվա շաղն է էլի:

Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՛
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։

Վա՜յ քեզ, Չարենց, լա վ իմացի, ականջ արա
                                                 սիրեկանին՝
Ամեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։