Բախչովն անցան, բույր շնչեցին, ափսոս, որ վարդը
չտեսան,
Չոր ու դատարկ տեսքով տարված՝ հոգեկան բարդը
չտեսան։
Երգիս ձայնին մեջլիսն եկան, ու անտարբեր
անցան նորից՝
Սրտիցս իրենց սիրտը գցած հոգեղեն կարթը
չտեսան:
Եղա ինչպես ամառվա արտ՝ քանի դեռ սիրտ կար
ու կրակ՝
Ցողունների ոսկով տարված՝ անսահման արտը
չտեսան։
Քու՛յր, սիրեկան, օտար մարդիկ, բարեկամ ու
անծանոթ
Մոտովս անցան՝ տաղերիս տակ կենդանի մարդը
չտեսան:
Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/242
Այս էջը հաստատված է