Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԺԷ

Հիմի անտուն ման եմ գալիս, գիշեր-ցերեկ երգ եմ
                                                               ասում.
Մոռցել եմ էշխիդ անունը, հարցնողաց` վերք եմ ասում։

Էշխդ հին յարա է, գոզալ, վառվում է կրակի
                                                               նման —
Ու էն յարեն տվող ձեռքին շահնշահի ձեռք եմ
                                                               ասում։

Գանգատ չունեմ սրտիս միջին. սիրեկան
                                                       պատկերքիդ նման
Սիրում եմ սրտիս մոխիրն` անմահական բերք եմ ասում։