Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու
կերթամ,
Ետ չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ —
ու կերթամ։
Աշուղ Սայաթ֊Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու
կերթամ
էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մե հարց — ու
կերթամ։
Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու
անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու
կերթամ։
Կյանքիս նման հեռո՜ւ մարդիկ, անանուն ու
անծանոթ,
Ձեզ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու
կերթամ։
Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/244
Այս էջը հաստատված է