Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Ու նորից ելած խնդավառ,
Օրերի կապույտ բանտում,
Ցրում է լո՜ւյս ու գոհար,
Ծփում է ու վառ խնդում։
Ով որ կա խեղճ ու անտուն,
Ով որ կա մերկ ու վհատ —
Թող այսօր խնդա խնդուն,
Թող լինի լուրթ ու զվարթ…