Այս էջը հաստատված է
Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-—
Արև՛ դարձիր —արևահամ —ամոքիչ։
Ուրիշ ոչինչ չի՛ կամենա սիրտը իմ,—
Ողջը — հրին, արնանման արևին։
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան — արևահամ խնդություն։
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ,—
Ո՞վ է քեզ պես արևահամ — ամոքիչ…