Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին —
Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Ու լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…
5 Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին…

1911