Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար ,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛ չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն
Արևանման, արնավառ խոսքի,—

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար
Խոսքեր չկային ու արև չկար…