Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
 
Բայց ես երկա՜ր քո անծանոթ, օտար դեմքը
                                                             կհիշեմ։


Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ. իրիկուն էր․ իրիկուն էր ու մշուշ...

1916