Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Կան անտես հյուրեր։ Գալիս են նրանք
Անխոս ու անձայն, լռության ծոցում։
Գալիս են, ապրում ու անցնում նրանք՝
Ոչ դուռ են բացում և ոչ դուռ գոցում։

Ո՜չ անուն ունեն, ո՜չ ստվեր, ո՜չ ձայն։
Գալիս են, ապրում և անցնում են լուռ։
Եվ ինլո՞ւ եկան, և ինչո՞ւ անցան —
Մենք չենք իմանում աշխարհում անդուռ։

Միայն մի անծայր ու խոր տխրություն
Երբ փռում է իր թևն ամենուրեք —
Զգում ենք հանկարծ կարոտով անհուն,
Որ մեկը անդարձ անցել է երեկ․․․

1916