Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն,—
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն։

Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա,—
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ
                                                           պետք է գա․
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն,—
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն...